Կապ

Գերմանական Տնտեսական Միավորում
Ռուսթավելի 24,
0108 Թբիլիսի, Վրաստան

Հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան 18
0019 Երևան, Հայաստան

+995 32 220 5767 (Վրաստան)

+374 77 660 351 (Հայաստան)

info(at)georgien.ahk.de

Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի-հինգշաբթի՝ 10:00-18:00
Ուրբաթ՝10:00-16:00

Ավագ փորձագետների ծառայութուն (SES)

ԳՏՄ-ն Վրաստանում և Հայաստանում  Ավագ փորձագետների ծառայության՝ (SES)-ի պաշտոնական ներկայացուցիչն է:

Senior Experten Service (SES)-ը Միջազգային համագործակցության գերմանական տնտեսական   հիմնադրամ է, միաժամանակ նաև շահույթ չհետապնդող կազմակերպություն: Վերջինս հնարավորություն է ընձեռում համապատասխան ոլորտով հետաքրքրված թոշակի անցած մարդկանց իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել ոչ միայն Գերմանիայում, այլև արտասահմանյան բազմաթիվ այլ երկրներում: Որպես կամավոր աշխատող փորձագետներ՝ այս մարդիկ աջակցում են տարբեր մասնագետների: Այդպիսով նրանք նպաստում են ավելի ապահով ապագա կառուցելուն: Սա մի համակարգ է, որից օգուտ են քաղում բոլոր կողմերը:

Ավագ փորձագետների ծառայության ավելի քան 14.000 փորձագետներ շարունակում են ակտիվորեն աշխատել և աշխարհով մեկ կամավոր հիմունքներով իրենց օգնությունն առաջարկել փոքր ու միջին արդյունաբերական ձեռնարկություններին, կազմակերոպություններին կամ համայնքներին: Ավելի քան 50 ոլորտում ունեցած իրենց փորձն ու գիտելիքն այս մարդիկ սիրով կիսում են ուրիշների հետ:

Ավագ մասնագետները հիմնականում զբաղված են փոքր ու միջին ձեռնարկությունների, կրթական ու առողջապահական կառույցների ոլորտում, ինչպես նաև այնպիսի կազմակերպություններում ու հաստատություններում, որոնցից է օրինակ GIZ-ը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը: Ավագ փորձագետների այցելությունը որպես կանոն տևում է 3-ից 6 շաբաթ, անհրաժեշտության դեպքում սակայն նրանք կարող են մնալ առավելագույնը 6 ամիս: Ավագ փորձագետը կարող է նաև հետագայում շարունակել իր խորհրդատվությունը՝ ապահովելով ծրագրի հետագա արդյունավետությունը:

Ծրագրերի ղեկավար
SES ներկայացուցիչ Հայաստանում

mariam.mazhinyan@dwv.am

+374 95 12 84 87