Կապ

Գերմանական Տնտեսական Միավորում
Ռուսթավելի 24,
0108 Թբիլիսի, Վրաստան

Հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան 18
0019 Երևան, Հայաստան

+995 32 220 5767 (Վրաստան)

+374 77 660 351 (Հայաստան)

info(at)georgien.ahk.de

Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի-հինգշաբթի՝ 10:00-18:00
Ուրբաթ՝10:00-16:00

Հաճախորդների կարծիքը մեր մասին

ԳՏՄ-ն, իրականացնելով  տեղական շուկայի վերաբերյալ հետազոտություններ, աջակցել է մեզ գործընկերներ գտնելու, ինչպես նաև համապատասխան ֆիրմաների հետ առանձնազրույցների վարելու ժամանակ: ԳՏՄ-ի արագ ու պարզ աշխատանքը նպաստեց մեր գործարքի հաջողությանը:
Յոախիմ Օլդենբուրգ, CLAAS Global Sales

Հավանաբար մենք կարող էինք նաև առանց ԳՏՄ-ի աջակցության գալ Վրաստան, սակայն  մեր աշխատանքն այդքան էլ հաջող չէր  լինի, եթե մենք հենց սկզբից չհամագործակցեինք ԳՏՄ-ի հետ: Այն մեր առաջին կապող օղակն էր Վրաստանի հետ և այսօր էլ շարունակում է մնալ որպես մեր լավագույն խորհրդատուն: Տվյալ երկրի մասին մանրամասն տեղեկություններից ու տարբեր վարչությունների, իրավաբանների, հաշվապահների, ինչպես նաև հյուրանոցների ու մեքենաների վարձակալողների  հետ ունեցած բազմաթիվ կապերից բացի ԳՏՄ-ն օգնեց մեզ իր ճկուն ու արագ աշխատելաոճով: Դա հատկապես կարևոր էր Վրաստանում մեր աշխատանքները սկսելիս: ԳՏՄ-ն մեր կողքին էր ոչ միայն կարևոր բանակցությունները թարգմանելիս, այլև օգնում էր մեզ իր խորհուրդներով: ԳՏՄ-ի կողմից կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում, ինչպես օրինակ հանդիպում քաղաքական գործիչների հետ, բիզնես ոլորտի ֆորումներ, արժանանում է բարձր գնահատականի: Այդպիսով այն մեծ աջակցություն է ցուցաբերում մեր հետագա  մարտավարական գործունեությանը:
Արմին Հեսսելման, Arensia Exploratory Medicine

Մի քանի տարի է, ինչ ԳՏՄ-ն Messe Frankfurt-ի հավատարիմ գործընկերներից մեկն է:  Մեզ չափազանց դուր եկան ԳՏՄ-ծառայություններն ու խորհրդատվությունը հատկապես Հայաստանում և Վրաստանում: Արդյունքում մենք ձեռք բերեցինք նոր կապեր: Messe Frankfurt-ի անունից  բոլորին խորհուրդ եմ տալիս օգտվել ԳՏՄ-ի ծառայություններից:
Յուրգեն Վերց, Messe Frankfurt

Siemens-ն արդեն երկար տարիներ է, ինչ Գերմանական տնտեսական միավորման անդամն ու գործընկերն է: Համագործակցության ամբողջ  ընթացքում ԳՏՄ-ն հավատարմորեն աջակցել  է մեզ: ԳՏՄ-ի կազմակերպած յուրաքանչյուր պաշտոնական կամ ոչ պաշտոնակսն միջոցառում աչքի է ընկնում  իր բարձր մակարդակով: Կցանկանայինք առանձնահատուկ նշել միշտ սիրալիր, պրոֆեսիոնալ ու արագ գործող ԳՏՄ-աշխատակիցներին: Siemens-ը հիմնականում ընտրում է լավագույն գործընկերներին, ինչի վառ ապացույցն է ԳՏՄ-ի հետ մեր հաջող համագործակցությունը:
Թոմա Ջաիանի, Վրաստանում Siemens ֆիրմայի ներկայացուցիչ

Ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ԳՏՄ-ին իր ցուցաբերած աջակցության համար: Ցանկացած ժամանակ ԳՏՄ-ն գործում է արագ ու ճկուն:
Դենի Պոկրաջչիչ, Վրաստան LLC HANSA-FLEX

Մենք օգտվել ենք ԳՏՄ-ծառայություններից Վրաստանում իրավաբան փնտրելու ժամանակ: Վերջինիս հմուտ աշխատակիցները օգնեցին մեզ՝ գործելով արագ ու պրոֆեսիոնալ: Բարեհամբույր սպասարկման ու օգնության համար մենք ուզում ենք սրտանց շնորհակալություն հայտնել ԳՏՄ-թիմին:
Արթուր Կոնրադ, ATLAS International

Վրաստանի ԳՏՄ գրասենյակի միջնորդությամբ մենք հնարավորություն ունեցանք կապ հաստատել հաճախորդների  հետ, ինչպես նաև օգտվել թարգմանչական ծառայություններից, մասնակցել վրացական երկաթգծի կառուցման հայտաամրցույթին:  Հատկապես գովելի է վրացի ԳՏՄ աշխատակիցների ճկուն աշխատելաոճը:
Հանս-Յոախիմ Գրիմ, nkt cables

Շնորհակալություն ԳՏՄ-ի վրացի գործընկերներին՝ համապատասխան մարդկանց հետ  հանդիպումները լավագույնս կազմակերպելու, հաջող բանակցություններ վարելու և այդ ամբողջ ընթացքում խորհուրդներ տալու համար:
Միշաել Վերներ, Farmingtons Automotive

Ցանկանում եմ շնորհակցալություն հայտնել ԳՏՄ-ին տարածք գնելու հարցում իր՝ մեզ ցուցաբերած օգնության համար: Կարծում եմ, որ արդեն մոտ ժամանակներում կարող ենք գործի անցնել՝շահագործելով աղբի մշակման գործարանը:
Achim Depta, Deutsche Mühle Bolnisi

Վրաստանում մեր գործունեությունը սկսելիս բնականաբար առաջին հերթին դիմել ենք ԳՏՄ-ի օգնությանը: Կարճ ժամանակ անց արդեն իսկ պարզ էր, որ մենք համագործակցում ենք համապատասխան գործընկերոջ հետ, որն էլ աջակցեց մեզ  վրացական շուկա մուտք գործելիս: Սա հատկապես վերաբերում է հէկ-երի ոլորտին: ԳՏՄ-ի օգնությամբ մենք շատ կարճ ժանանակահատվածում կարողացանք պատկերացում կազմել տեղական շուկայի՝ այդ թվում նաև հնարավոր նախագծերի, դրանց մասնակիցների ու պատասխանատուների մասին:
Մարկուս Գայդել, VAG-Armaturen