Կապ

Գերմանական Տնտեսական Միավորում
Ռուսթավելի 24,
0108 Թբիլիսի, Վրաստան

Հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան 18
0019 Երևան, Հայաստան

+995 32 220 5767 (Վրաստան)

+374 77 660 351 (Հայաստան)

info(at)georgien.ahk.de

Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի-հինգշաբթի՝ 10:00-18:00
Ուրբաթ՝10:00-16:00

Գերմանական տնտեսական միավորում

Գերմանական տնտեսական միավորումը՝ ԳՏՄ-ն AHK/IHK-ի պաշտոնական գործընկերն է Վրաստանում, 2016թ. ապրիլից՝ նաև Հայաստանում:

ԳՏՄ-ն հիմնադրվել է 2007 թվականին, որին այսօր անդամակցում են 140 անդամ-կազմակերպություններ միանգամայն տարբեր տնտեսական ոլորտներից:  ԳՏՄ-ն գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է:

Վրաստանում ԳՏՄ-ի խորհուրդը ղեկավարում է գերմանացի ձեռնարկատեր Քլաուս Հիպպը: ԳՏՄ-ղեկավար խորհրդի մեջ են նաև Սաշա Թերնիսը/Bank of Georgia, Գիորգի Բաթլիձեն/BLC Law Office, Դավիթ Շենգելիան/Caparol և Ռաիներ Քաուֆմանը/G+R Gastro:  Թբիլիսիի Գերմանիայի դեսպանությունը նույնպես ԳՏՄ ղեկավար-խորհրդի անդամ է՝ խորհրդատուի կարգավիճակով:

ԳՏՄ-ի նպատակն է նպաստել Գերմանիայի առևտրային և տնտեսական հարաբերություններին, ինչպես նաև ներկայացնել Հայաստանում և Վրաստանում գերմանական տնտեսության հետաքրքրությունները: Բացի դրանից ԳՏՄ-ն նաև ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Այն ակտիվորեն աջակցում  է գերմանական ֆիրմաներին հայկական կամ վրացական շուկա մուտք գործելիս:

ԳՏՄ-ն նաև Messe Frankfurt-ի (www.messefrankfurt.com) և Senior Experten Service-ի (www.ses-bonn.de) պաշտոնական ներկայացուցիչն է:

Գերմանական տնտեսական միավորման հայաստանյան գրասենյակը

2013 թ. մարտից ԳՏՄ-ն իր մասնաճյուղն է բացել նաև Երևանում: Մեր գրասենյակը գերմանական ձեռնարկություններին տրամադրում է իրավաբանական, հարկային և մաքսային ոլորտի մասին տեղեկություններ, ինչպես նաև օգնում գտնել գործընկերներ, տրամադրում համապատասխան ֆիրմաների հասցեներ: