Կապ

Գերմանական Տնտեսական Միավորում
Ռուսթավելի 24,
0108 Թբիլիսի, Վրաստան

Հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան 18
0019 Երևան, Հայաստան

+995 32 220 5767 (Վրաստան)

+374 77 660 351 (Հայաստան)

info(at)georgien.ahk.de

Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի-հինգշաբթի՝ 10:00-18:00
Ուրբաթ՝10:00-16:00

Անդամագրվելու առավելությունները

ԳՏՄ-ին անդամագրվելը առավելություններ ունի

Հայաստանում ԳՏՄ-ն ներկայացնում է տարբեր կազմակերպությունների հետաքրքրությունները, ինչպես նաև մատուցում է գերմանական և վրացական ձեռնարկությունների համար անհրաժեշտ ծառայություններ: ԳՏՄ-ի անդամները կարող են օգուտ քաղել շուկայական հետազոտության, գործընկերներ, համապատասխան անձնակազմ գտնելու կամ այլ ծառայություններ մատուցելու համար նախատեսված շահավետ պայմաններից: Միևնույն ժամանակ ԳՏՄ-անդամներին անվճար տրամադրում ենք շուկայական հետազոտութուն: Դրանից բացի ԳՏՄ-ն տեղի գերմանական ձեռնարկությունների համար կարող է հանդես գալ նաև որպես երկխոսության հարթակ, այն է՝ կազմակերպել բիզնես-ֆորումներ կամ քննարկում–հանդիպումներ: Ստորև  ներկայացնում ենք ԳՏՄ-ին անդամագրվելու առավելությունները.

Կապերի հաստատում և միջոցառումների կազմակերպում

  • ԳՏՄ-ն պարբերաբար կազմակերպում է արդիական թեմաներին նվիրված միջոցառումներ և կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղանի շուրջ քննարկումներ, տոնավաճառներ, ինչպես նաև ԳՏՄ-անդամների հետ ոչ ֆորմալ հանդիպումներ, որոնց մասնակցում են նաև քաղաքական և բիզնես ոլորտի կարևոր ներկայացուցիչներ:
  • Տարբեր  միջոցառումների ժամանակ ԳՏՄ-անդամներին  տրամադրվում է զեղչ:
  • Յուրաքանչյուր տարի այլ կազմակերպությունների հետ համատեղ Գերմանական տնտեսական միավորումը կազմակերպում է  ամենաքիչը գերմանական մեկ պատվիրակության ժամանում Հայաստան, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում մասնակցելու Վրաստանում տեղի ունեցող կարևոր տնտեսական միջոցառումներին:
  • ԳՏՄ-ն հանդիսանում է կապող օղակ այն հայկական ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել Գերմանիայում և Վրաստանում:

 

Տեղեկատվական և ծառայությունների ոլորտ մուտք գործելու հնարավորություն

  • ԳՏՄ-ն Հայաստանում իր ծառայություններն է մատուցում գերմանական և վրացական ֆիրմաներին: ԳՏՄ-ի անդամները կարող են օգուտ քաղել մեր կողմից կատարվող շուկայական հետազոտությունից, համապատասխան անձնակազմ գտնելու կամ այլ ծառայություններ մատուցելու համար նախատեսված շահավետ պայմաններից:
  • ԳՏՄ-ի գերմաներեն ամսագրի միջոցով ամեն ամիս մեր հաճախորդները կարող են տեղեկանալ տնտեսական, քաղաքական, իրավական նորությունների և ձեռնարկությունների կամ այդ պահին առկա հայտարարությունների մասին:
  • Բացի այդ ԳՏՄ-ի անդամները անվճար աջակցություն են ստանում Հայաստանի, Վրաստանի կամ Գերմանիայի հյուպատոսություններին դիմելիս:

Ձեռնարկութունների մարքեթինգ

  • ԳՏՄ-ն բիզնես ոլորտի հարցումները փոխանցում է իր գործընկերներին: Լինելով կարևոր հարթակ հայկական, վրացական և գերմանական տնտեսական համագործակցության  համար՝ մենք ունենք անմիջական մուտք ներդրումների, ֆինանսավորման, արտադրանքի, ծառայությունների մասին տվյալների բազա:
  • Մեր անդամները կարող են օգուտ քաղել նաև ԳՏՄ-անդամների շրջանակում առաջարկվող  հատուկ զեղչային  համակարգից:
  • Մեր կողմից երկու ամիսը մեկ կազմակերպվող բիզնես-ֆորումների ժամանակ ԳՏՄ-ի անդամներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել իրենց կազմակերպությունն ու արտադրանքը:
  • Մեր անդամները  կարող են նաև ԳՏՄ-ի ամսագրի միջոցով հաճախորդներին տեղեկացնել իրենց արտադրանքի և ձեռնարկությանը վերաբերող նորությունների մասին: Ամեն ամիս մեր ամսագիրը հասանելի է հայաստանյան շուկայով հետաքրքրված ավելի քան 4000 ընթերցողների:

ԳՏՄ-ի ղեկավար-խորհրդի կազմում են Bank of Georgia-ի ներկայացուցիչ  Սաշա Թերնիսը, BLC իրավաբանական ընկերությունից՝ Գիորգի Բաթլիձեն,  Caparol ֆիրմայից՝ Դավիթ Շենգելիան և Ռայներ Քաուֆմանը G+R Gastro ՓԲԸ-ից, ով նաև  Թբիլիսիում Գերմանիայի դեսպանության խորհրդատու-հանձնաժողովի անդամ է:

ԳՏՄ-ի ղեկավար-խորհուրդը նախագահում է գերմանացի ձեռնարկատեր  Քլաուս Հիպպը: Բացի այդ ԳՏՄ-ն համագործակցում է նաև Գերմանիայի, Վրաստանի և Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունների, Invest in Georgia ներդրումային գործակալության, Գերմանիայի Trade and Invest ֆիրմայի, GIZ-ի, Արևմտյանև Կենտրոնական Եվրոպայի միավորում կազմակերպության, ինչպես նաև Գերմանիայի Արդյունաբերության և առևտրի պալատի հետ:

Մենք ԳՏՄ–աշխատակիցներս, ուրախ կլինենք օգնել Ձեզ սկսելու բիզնես գործունեություն Գերմանիայում կամ Վրաստանում, ինչպես նաև տեսնել Ձեզ մեր ԳՏՄ-անդամների կազմում:

Զաիռա Սոլոեվա

Անդամակցության և նախագծերի ավագ համակարգող
Messe Frankfurt-ի ներկայացուցիչ

Զաիռա Սոլոեվա

+995-32-220 5767