Կապ

Գերմանական Տնտեսական Միավորում
Ռուսթավելի 24,
0108 Թբիլիսի, Վրաստան

Հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան 18
0019 Երևան, Հայաստան

+995 32 220 5767 (Վրաստան)

+374 77 660 351 (Հայաստան)

info(at)georgien.ahk.de

Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի-հինգշաբթի՝ 10:00-18:00
Ուրբաթ՝10:00-16:00

Աշխատակիցների որոնում

Դուք փնտրո՞ւմ եք աշխատակիցներ Վրաստանում:

Մենք պատրաստ ենք սիրով օգնել Ձեզ գտնելու համապատասխան թեկնածու:

Թափուր աշխատատեղ

Վրացի դիմորդների ինքնակենսագրությունները կարող եք գտնել այս հղումով, որոնք ունեն

  • ավելի քան  5 տարի աշխատանքային փորձ և
  • գերմաներեն լեզվի գերազանց իմացություն

HR-տվյալների բազա

Մեր HR-տվյալների բազայում կարող եք գտնել այն անձանց ինքնակեսագրությունները, որոնք

  • հինգ տարի և ավելի աշխատանքային փորձ ունեն
  • կամ Վրաստանի քաղաքացիություն ունեն և գերմաներեն լեզվի լավ իմացություն
  • Գերմանիայի քաղաքացիներ են, որոնք ապրում են Վրաստանում և տիրապետում են վրացերենին:

Մեր ներկայիս տվյալների բազայում առկա են հետևյալ ոլորտների մասնագետների տվյալներ՝ կառավարում, գյուղատնտեսություն, շինարարական և ինժեներական ծառայություններ, բիզնես, ֆինանսներ, հյուրանոցային ծառայություններ, ՏՏ ոլորտ, իրավունք, մարքետինգ, տուրիզմ:

Ցանկությամբ դեպքում կարող ենք ուղարկել համապատասխան թեկնածուների ինքնակենսագրությունները:

Եթե Դուք ինքներդ դիմորդեք և վերը նշված ոլորտներից, կարող եք այստեղ ներբեռնել հարցաթերթիկը: Խնդրում ենք լրացված հարցաթերթիկը ուղարկել այս էլեկտրոնային հասցեին՝ jobs(at)georgien.ahk.de:

Համապատասխան աշխատակազմի որոնում

Միաժամանակ կազմակերպություններին առաջարկում ենք համապատասխան աշխատակիցների որոնում, որը սովորաբար ընթանում է հետևյալ փուլերով.

1. Պրոֆիլի կազմում
Նախ անցկացնում ենք մանրամասն զրույց Ձեր կազմակերպության, արտադրանքի և Գերմանիայում կամ Վրաստանում անհրաժեշտ աշխատակազմի վերաբերյալ: Ձեզ հետ միասին կազմում ենք Գերմանիայում կամ Վրաստանում Ձեր ցանկալի թեկնածու-գործընկերոջ պրոֆիլը:

2. Հայտարարության տեղադրում
Ներկայացված պրոֆիլին համապատասխան վրացերեն կամ գերմաներեն տեղադրում ենք հայտարարությունը:

3. Գնահատում
Ուղարկված դիմումները քննում ենք՝ համապատասխան դիմորդներին հրավիրելով հարցազրույցի:

4. Անհատականհարցազրույցներ
Անցկացնում ենք անհատական հարցազրույցներ համապատասխան դիմորդների հետ, որոնց թիվը որպես կանոն հասնում է հինգի:

5. Զեկույց
Վերջնական զեկույցում ներկայացնում ենք ընտրված մասնակիցների ինքնակենսագրությունները և հարցազրույցի արդյունքում մեր ստացած տպավորությունները: Նամակը ուղարկում եք էլ.փոստով՝ PDF ֆորմատով:

6. Հարցազրույցներ
Ձեզ հետ միասին կարող ենք համապատասխան դիմորդ-թեկնածուների հետ միասին անցկացնել հարցազրույցներ;

Մատուցված ծառայությունների գները, կախված ծավալից, տարբեր են:

ԳՏՄ-ին անդամակցելու դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվող գումարը կհաշվարկվի մեր անդամների համար գործող զեղչված սակագներով:

Աշխատակիցների որոնման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մեզ:

 

 

Ծրագրերի ղեկավար
SES ներկայացուցիչ Հայաստանում

mariam.mazhinyan@dwv.am

+374 95 12 84 87