Կապ

Գերմանական Տնտեսական Միավորում
Ռուսթավելի 24,
0108 Թբիլիսի, Վրաստան

Հայաստանյան գրասենյակ
Բաղրամյան 18
0019 Երևան, Հայաստան

+995 32 220 5767 (Վրաստան)

+374 77 660 351 (Հայաստան)

info(at)georgien.ahk.de

Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի-հինգշաբթի՝ 10:00-18:00
Ուրբաթ՝10:00-16:00

Բիզնես գործընկերների որոնում

Փնտրո՞ւմ եք  բիզնես գործընկերներ Վրաստանում կամ Գերմանիայում:

Ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների հետ ամուր կապի, ինչպես նաև երկար տարիներ շուկայական հետազոտություններ իրականացնող մեր թիմի շնորհիվ կարող ենք Ձեզ առաջարկել համապատասխան գործընկերներ Գերմանիայում և Վրաստանում: Այս գործընթացը սովորաբար ընթանում է հետևյալ կերպ.

  1. Նախնական հարցում/գնահատում
    Նախ տեղեկանում ենք Ձեր ձեռնարկության և արտադրանքի մասին, այնուհետևլրացնում Գերմանիայում կամ Վրաստանում Ձեր հավանական գործընկերոջ մասին անհրաժեշտ տեղեկությունների հարցաթերթիկը:  

  2. Որոնում             
    Ելնելով նախկինում գործընկերներ գտնելու մեր փորձից՝ կարճ ժամանակահատվածում գտնում ենք Ձեզ համար հնարավորինս համապատասխան գործընկեր Գերմանիայում և/կամ Վրաստանում:

  3. Կապ հնարավոր գործընկերոջ հետ
    Հաջորդ քայլով կապ ենք հաստատում հավանական գործընկերների հետ և համապատասխան հարցաշարի օգնությամբ հեռախոսազրույցի կամ անձնական հանդիպումների արդյունքում առանձնացնում ենք առավելագույնը հինգ լավագույն թեկնածու-ընկերություններին:

  4. Հաշվետվություն

    Վերջնական հաշվետվությամբ ներկայացնում ենք որոնման արդյունքները, փոխանցում հարցազրույցի արդյունքում ստացվածին ֆորմացիան և հնարավոր գործընկերների կարճ նկարագիրը: Այդ տեղեկությունները Ձեզ ուղարկում ենք էլ. փոստով՝ PDF ֆորմատով:

    Մենք կաջակցենք նաև համապատասխան ընկերությունների հետ հետագա համագործակցության հարցում:

Բիզնես գործընկերներ գտնելու ծառայության արժեքը սկսում  է 120 եվրոյից:

ԳՏՄ-ին անդամակցելու դեպքում մատուցված ծառայությունների համար վճարվող գումարը կհաշվարկվի մեր անդամների համար գործող զեղչված սակագներով:

Գործընկերներ գտնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմե՛ք մեզ:

Ծրագրերի ղեկավար
SES ներկայացուցիչ Հայաստանում

mariam.mazhinyan@dwv.am

+374 95 12 84 87